Aurelia Studios
ԾառայություններԻնչպես ենք աշխատումԻնչու մենքՏեխնոլոգիաներ
EnglishՍկսել նախագիծ
Մենյու
ԾառայություններԻնչպես ենք աշխատումԻնչու մենքՏեխնոլոգիաներԿապ

Վերադառնալ գլխավոր էջ/Իրավական տեղեկատվություն

Գաղտնիության քաղաքականություն

Վերջին թարմացումը: 2026 թ. հոկտեմբերի 27

Սույն քաղաքականությունը բացատրում է, թե ինչ անձնական տվյալներ է Aurelia Studios ՍՊԸ-ն («Aurelia Studios», «մենք») հավաքում, երբ դուք այցելում եք մեր կայք կամ կապվում եք մեզ հետ, ինչու ենք դրանք հավաքում, և ինչ ընտրության հնարավորություններ ունեք։

Այս էջում

  1. Ով է պատասխանատու ձեր տվյալների համար
  2. Ինչ տվյալներ ենք հավաքում
  3. Ինչպես ենք դրանք օգտագործում
  4. Իրավական հիմքը
  5. Մեր հաճախորդների անունից մշակվող տվյալներ
  6. Ում հետ ենք կիսվում տվյալներով
  7. Որքան ժամանակ ենք պահում տվյալները
  8. Ձեր իրավունքները
  9. Անվտանգություն
  10. Քաղաքականության փոփոխություններ

Ով է պատասխանատու ձեր տվյալների համար

Սույն քաղաքականությունում նկարագրված անձնական տվյալների մշակողը Aurelia Studios ՍՊԸ-ն է՝ Հայաստանի Հանրապետությունում գրանցված սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն։ Մեր կոնտակտային տվյալները ներկայացված են այս էջի վերջում։

Մենք անձնական տվյալները մշակում ենք ՀՀ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքին համապատասխան, իսկ ձեր նկատմամբ կիրառելի լինելու դեպքում՝ նաև Եվրոպական միության Անձնական տվյալների պաշտպանության ընդհանուր կանոնակարգին (GDPR) համապատասխան։

Ինչ տվյալներ ենք հավաքում

Մենք հավաքում ենք միայն այն, ինչ անհրաժեշտ է ձեզ պատասխանելու և այս կայքի աշխատանքն ապահովելու համար․

  • Կոնտակտային տվյալներ, որոնք դուք ուղարկում եք մեզ, օրինակ՝ ձեր անունը, էլ. փոստի հասցեն, ընկերության անվանումը և հաղորդագրության բովանդակությունը։
  • Տեխնիկական տվյալներ, որոնք մեր հոսթինգ մատակարարն ավտոմատ կերպով գրանցում է էջը բացելիս, օրինակ՝ ձեր IP հասցեն, դիտարկիչի տեսակը և հարցման ժամը։ Սերվերային այս գրանցումներն օգտագործվում են անվտանգության և կայքի անխափան աշխատանքի համար։
  • Տեղեկություններ, որոնք դուք տրամադրում եք մեզ նախագծի ընթացքում, օրինակ՝ ձեր թիմի անդամների կոնտակտային տվյալները։

Ինչպես ենք դրանք օգտագործում

Մենք անձնական տվյալներն օգտագործում ենք՝

  • ձեր հարցմանը պատասխանելու և առաջարկ պատրաստելու համար,
  • համաձայնեցված ծառայությունները մատուցելու և հաշիվներ դուրս գրելու համար,
  • կայքի անվտանգությունն ու աշխատանքը ապահովելու համար,
  • մեր իրավական և հաշվապահական պարտավորությունները կատարելու համար։

Իրավական հիմքը

Մենք մշակում ենք ձեր տվյալները, քանի որ դուք ինքներդ եք դա խնդրել (օրինակ՝ հաղորդագրություն ուղարկելով), քանի որ դա անհրաժեշտ է ձեզ հետ կնքված պայմանագիրը կատարելու համար, քանի որ մենք օրինական շահ ունենք մեր գործունեությունն իրականացնելու և պաշտպանելու հարցում, կամ քանի որ դա պահանջում է օրենքը։ Եթե մշակումը հիմնված է համաձայնության վրա, դուք կարող եք ցանկացած պահի հետ վերցնել այն։

Մեր հաճախորդների անունից մշակվող տվյալներ

Ծրագրային ապահովման մշակման, հաճախորդների աջակցության կամ այլ ծառայություններ մատուցելիս մենք կարող ենք անձնական տվյալներ մշակել մեր հաճախորդի անունից, օրինակ՝ հաճախորդի այն սպառողների տվյալները, որոնք դիմում են մեր կողմից սպասարկվող աջակցության ծառայությանը։ Այդ դեպքում տվյալների մշակողը հաճախորդն է, իսկ մենք հանդես ենք գալիս որպես լիազորված անձ՝ գործելով հաճախորդի ցուցումներին և մեր պայմանագրում ամրագրված տվյալների մշակման պայմաններին համապատասխան։

Ում հետ ենք կիսվում տվյալներով

Մենք չենք վաճառում անձնական տվյալներ։ Մենք դրանք փոխանցում ենք միայն այն ծառայություն մատուցողներին, որոնք օգնում են մեզ իրականացնել մեր գործունեությունը, օրինակ՝ հոսթինգի, էլ. փոստի և հաշվապահական ծառայությունների մատակարարներին, և միայն այնքանով, որքանով դա անհրաժեշտ է նրանց։ Մենք կարող ենք տվյալներ բացահայտել նաև օրենքով պահանջվող դեպքերում։

Այդ մատակարարներից ոմանք կարող են գտնվել Հայաստանից դուրս։ Տվյալները արտասահման փոխանցելիս մենք օգտվում ենք այն մատակարարներից, որոնք ապահովում են պաշտպանության պատշաճ երաշխիքներ։

Որքան ժամանակ ենք պահում տվյալները

Հարցումներով էլ. նամակները մենք պահում ենք այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է ձեր հարցումը մշակելու համար, և վերջին կապից հետո առավելագույնը երկու տարի, եթե դրանք պայմանագրի մաս չեն դառնում։ Պայմանագրերի և հաշիվների վերաբերյալ փաստաթղթերը պահվում են ՀՀ հարկային և հաշվապահական օրենսդրությամբ սահմանված ժամկետով։ Սերվերային գրանցումները պահվում են կարճ ժամանակով՝ սովորաբար ոչ ավելի, քան 30 օր։

Ձեր իրավունքները

Կախված ձեր նկատմամբ կիրառելի օրենսդրությունից՝ դուք իրավունք ունեք՝

  • տեղեկանալու, թե ինչ անձնական տվյալներ ունենք ձեր մասին, և ստանալու դրանց պատճենը,
  • պահանջելու ուղղել կամ ոչնչացնել դրանք,
  • առարկելու դրանց օգտագործման դեմ կամ սահմանափակելու այն,
  • հետ վերցնելու ձեր տված համաձայնությունը,
  • բողոք ներկայացնելու անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմնին։ Հայաստանում դա ՀՀ արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունն է։

Անվտանգություն

Անձնական տվյալները պաշտպանելու համար մենք կիրառում ենք փոխանցման ընթացքում գաղտնագրում, մուտքի վերահսկում և պարբերական թարմացումներ։ Ոչ մի համակարգ լիովին անվտանգ չէ, ուստի եթե տեղեկանանք ձեզ առնչվող տվյալների արտահոսքի մասին, օրենքով սահմանված կարգով կտեղեկացնենք ձեզ և իրավասու մարմիններին։

Քաղաքականության փոփոխություններ

Մենք կարող ենք ժամանակ առ ժամանակ թարմացնել սույն քաղաքականությունը։ Էջի վերևում նշված ամսաթիվը ցույց է տալիս վերջին փոփոխության օրը։

Այս էջի վերաբերյալ հարցերի դեպքում գրեք hello@aureliastudios.dev

Aurelia Studios ՍՊԸ, Հանրապետության փողոց 39, Կենտրոն, Երևան 0010, Հայաստանի Հանրապետություն

Այլ իրավական էջեր

  • Օգտագործման պայմաններ
  • Թխուկների քաղաքականություն

Ծրագրեր, աջակցություն և SEO՝ Հայաստանից։

Հանրապետության փողոց 39, Կենտրոն, Երևան 0010, Հայաստանի Հանրապետություն
ԾառայություններԻնչպես ենք աշխատումԿապhello@aureliastudios.devEnglish

AureliaStudios

© 2026 Aurelia Studios ՍՊԸ. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Գաղտնիության քաղաքականությունՕգտագործման պայմաններԹխուկների քաղաքականություն